Փոքր հասակում մենք բոլորս հավատում էինք Ձմեռ պապին, հուրի-փերիներին և հիասքանչ արքայադուստրերին։ Սակայն մեծահասակների կյանքն այդքան էլ նման չէ հեքիաթի. ամուսնությունից հետո մենք երջանիկ չենք դառնում, երեխաներն առանց որևէ պատճառի կարող են չսիրել ծնողներին, իսկ հավատարմությունը և նվիրվածությունը ոչ ոք չի գնահատում։
Ամուսնությունը ոչ մի ընդհանրություն չունի երջանկության հետ
Հարցումների համաձայն՝ նորապսակներն ավելի երջանիկ են, քան միայնակները։ Ճիշտ է, մեղրամսի էֆեկտի պատճառով նրանց երջանկությունը երկար չի տևում։ Ամուսնությունից որոշ ժամանակ առաջ և նրանից 1-3 տարի հետո նրանք շատ երջանիկ և ուրախ են։ Սակայն հետագայում բավարարվածության մակարդակը միանգամից նվազում է։
Գիտնականները եկել են եզրակացության, որ օպտիմիստները և՛ ամուսնացած ժամանակ, և՛ ամուսնությունից առաջ իրենց շատ լավ են զգում։ Իսկ ահա այն մարդկանց, որոնք հակված են դեպրեսիաների, ամուսնությունը ոչնչով չի կարող օգնել։
Կանացի ընկերությունը հորմոնների արտազատման արդյունք է
Ցանկացած անհասկանալի իրավիճակում տղամարդկանց արյան մեջ ավելանում է տեստոստերոնի մակարդակը, որն ակտիվացնում է «հարվածիր կամ փախիր» ազդակը։ Կանանց մոտ ամեն ինչ այլ կերպ է. նրանց մոտ սկսվում է արտադրվել օքսիտոցին հորմոնը, որը նրանց ստիպում է պաշտպանել ժառանգներին և պաշտպանվելու համար խմբերով հավաքվել։
Երեխաների մեծ մասը որոշակի տարիքում տանել չեն կարողանում իրենց ծնողներին
Հոգեբաններն այս երևույթն անվանում են «դեռահասության ալերգիա ծնողներից»։ Մի կողմից երեխան իրեն մեծ և ինքնուրույն է զգում, իսկ մյուս կողմից շատ մեծ կապվածություն ունի ծնողներից։ Ներքին կոնֆլիկտ է առաջանում, և երեխան արտաքնապես սկսում է իրեն այնպես պահել, ասես տանել չի կարողանում ծնողներին։ Տղաները նախընտրում են խուսափել գրկախառնություններից և համբույրներից, իսկ աղջիկները ձգտում են վիրավորել նրանց։
Ցանկացած հարուստ կին կարող է աստղի տեսք ունենալ
Ֆիլմերի աստղերը և ամսագրերը կսովորեցնեն գեղեցիկ լինելու գաղտնիքները։ Գեղեցիկ լինելու ձգտումը մարդկանց ստիպում է տարեկան 400 միլիարդ դոլար ծախսել խանութներում և գեղեցկության սրահներում։ Սակայն եթե գրպանում մի քանի միլիոն դոլար չունեք, ապա բավականին դժվար կլինի հասնել այդ իդեալներին։
Ծննդաբերությունը կանանց կյանքը ոչ լավ ուղղությամբ է փոխում
Բժիշկները դրական փոփոխություններ են նկատում, որոնք կնոջը դարձնում են անգամ էքստրասենս։ Օրինակ՝ ծննդաբերությունից հետո կանայք ավելի զգայուն են դառնում շրջապատի հանդեպ։ Սակայն բացասական հետևանքներն ավելի շատ են՝ սթրեսային խանգարումներ, ավելորդ քաշ, կոնքերի մեծացում և այլն։