1) Հենց այսօր ես երջանիկ կլինեմ:  Դա նշանակում է, որ  Աբրահամ Լինկոլնի օրինակով կասեմ ինքս ինձ. «Մեծամասնությունը մեզնից երջանիկ է ճիշտ այնքան, որքան ցանկանում է երջանիկ լինել»: Երջանկությունը ներսից է բխում, արտաքին գործոնները դրա հետ ոչ մի կապ չունեն:
 

2) Հենց այսօր հաշվի կնստեմ նրա հետ` ով եմ իրականում, և չեմ ստիպի շրջապատող աշխարհին  հաշվի առնել իմ ցանկությունները:  Ես կընդունեմ իմ ընտանիքը, աշխատանքը և իմ ճակատագիրը  այնպիսին, ինչպիսին  կան, և կփորձեմ համապատասխանել նրանց:

  

3) Հենց  այսօր կհոգամ իմ օրգանիզմի մասին:   Ես կամրացնեմ օրգանիզմս ֆիզիկական վարժություններով, մարմնիս նկատմամբ  հոգատար վերաբերմունքով, ճիշտ սնունդով: Կդադարեմ օրգանիզմս  լցնել  վնասակար ավելորդություններով: Ես ցանակնում եմ օրգանիզմս իդեալական մեքենա դարձնել իմ  կարիքները հոգալու համար:

 

 4) Հենց այսօր կփորձեմ զարգացնել իմ ինտելեկտը: Կփորձեմ իմանալ ինչ-որ արժեքավոր բան: Կստիպեմ ուղեղս աշխատել ու կկարդամ  կարևոր մի բան, որ կպահանջի մտավոր լարվածություն և  մտքերի կենտրոնացում:

 

 5) Հենց այսօր կզբաղվեմ հոգուս կատարելագործմամբ:  Դրա համար երեք բան պետք է անեմ: Որևէ մեկին հաճելի մի բան կանեմ, բայց այնպես, որ ոչ ոք դրա մասին չիմանա: Եվ ևս երկու բան կանեմ, որ սարսափելիորեն չեմ ուզում անել. ուղղակի կամքը փորձելու համար` ինչպես Ուիլյամ Ջեյմսը կասեր:

 

 6) Հենց այսօր  կփորձեմ ամեն առումով հաճելի մարդ լինել:  Կհոգամ իմ արտաքին տեսքի մասին, կփորձեմ ավելի լավ հագնվել, ավելի զուսպ խոսել և ավելի նրբանկատ լինել շրջապատի հետ, գովաբանության աստիճան առատաձեռն լինել, խուսափել քննադատելուց:

 

7) Հենց այսօր կսկսեմ ապրել  այսօրվա օրով` խուսափելով բոլոր խնդիրներս միանգամից գլխիս թափելուց:  Այդ տասներկու ժամվա ընթացքում  կարող եմ մի քանի կոնկրետ գործ անել, որոնք թողնելով վաղվան, կտանջեն ինձ ամբողջ կյանքիս ընթացքում:

 

8) Հենց այսօր ինձ համար օրակարգ կմշակեմ:  Կգրեմ` ինչ պետք է անել ամեն կոնկրետ օր: Գուցե չհաջողվի այդ օրակարգին խստորեն հետևել, բայց ամեն դեպքում այն ինձ կազատի երկու  չար փորձանքից` շտապելուց ու անորոշությունից:

 

9) Հենց այսօր երկու  ժամ կհատկացնեմ հանգստի ու լիցքաթափվելու  համար:  Լավ կլինի, այդ երկու ժամվա ընթացքում, երբեմն մտածեմ Աստծո մասին, դա իմ կյանքին  բարգավաճման զգացողություն կտա;

 

 10) Հենց այսօր կդադարեմ վախենալ:  Ամենաքիչը ես  կվախենամ երջանիկ լինելուց,  ամենաքիչը կվախենամ ամեն հրաշալիքից` ինչ կա այս աշխարհում, հաճույք ստանալուց, կխուսափեմ վախենալ սիրելուց ու հավատալուց, որ ինձ նույնպես սիրում են: Ես կմտածեմ ու կգործեմ երջանիկ մարդու պես, և ես ինձ երջանիկ կզգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել