Թագավորական ընտանիքի անհաշտությունների մասին բոլորն են խոսում: Դրա մասին խոսվում էր դեռ 2018 թվականից, երբ ամուսանացան Հարին ու Մեգանը: 

Անհաշտությունների շրջան

Այսքան ժամանակ Բուքինգհեմյան պալատը ոչ մի մեկնաբանություն չի արել դեպքերի վերաբերյալ: Բայց կան մոտ աղբյուրներ, որոնք ասում են, որ հենց սկզբից էլ ողջ ընտանիքը հակակրանք է տածել Մեգանի նկատմամբ: Հոլիվուդյան նախկին աստղի պատճառով Հարին երկար ժամանակ չէր խոսում եղբոր՝Ուիլիամի հետ: 

Որոշեցին Ամանորը դիմավորել ԱՄՆ-ում

Ամուսինները որոշեցին տոներն անցկացնել ԱՄՆ-ում: Այդ որոշումը խիստ ազդել էր թագուհու վրա, ով էլ ամանորյա իր ուղերձում որոշեց հանել Մեգանի և Հարիի լուսանկարը: 

Վերջերս ամենաշատ քննարկվող խոսակցությունները

Ընտանեկան «պատերազմից» հետո Մեգանն ու Հարին որոշեցին հրաժարվել արքայական արտոնություններից՝անվանելով դա ֆինանսական անկախություն: Ամուսինները փորձում են իրավիճակից չոր դուրս գալ: Ասում են, որ պատրաստվում են բնակվել միաժամանակ և՛Բրիտանիայում և՛ ԱՄՆ-ում: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, թագավորական պալատում ոչ ոք չի իմացել զույգի որոշման մասին:

Իսկ վերջին նորությունը ուղղակի ցնցել է բոլորին

Մադամ Տյուսոյի թանգարանը հանել է Մեգանի և Հարիի արձանները: Այս մասին հայտնել է CNN-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել