Aravot.am-ը գրում է.

Երեւանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչեւ իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում: «Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր »,- Aravot.am-ին պատմեց դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը:

Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ հիանալի աշակերտուհի է Սառան եղել. «Շատ հիանալի երեխա է եղել, ուսումնառության բավականին բարձր մակարդակ ուներ: Այդ երեխային հետեւող չի եղել երեւի: Ինձ մոտ տեղափոխվեց թիվ 1 դպրոցից, մայրը չի հարմարվել կոլեկտիվի անդամների հետ, որոշել են գործերը տեղափոխել մեզ մոտ: Անձամբ իմ հսկողության տակ է եղել, դասղեկի հետ կարողացել ենք այդ երեխայի մոտ զսպվածություն ձեռք բերել, ոչ թե վարքի, այլ դպրոց հաճախելու առումով: Ինքը դժվար դպրոց հաճախող երեխա էր, ծնողը երեւի մատների արանքով էր նայում, բերեց դպրոց, ու երեխան սկսեց բացակայել: Դասղեկին հանել, ուղարկել եմ իրենց տուն:  Խնամված ընտանիք չէր, էդ կինը ոնց որ երկրորդ անգամ էր ամուսնացել: Արտաշատի տղա էր, հեռվից ճանաչում եմ, բանվոր էր, եկավ, ասացի՝ Սառան դպրոց չի գալիս, խոստացավ ամեն առավոտ բերել, տանել, մի քանի օր բերեց, հետո հայրը Ռուսաստան գնաց ու էդպես…Երեխան ամենաբարձր միավորներն է  ստացել միասնական քննություններին:  7 աշակերտ մեր դպրոցից դիմումով դուրս եկավ՝ Արտաշատի պետական հումանիտար քոլեջ գործերը տալու, 7-ից 6-ը չեն անցել մրցույթը, հետ են եկել մեր դպրոց, նորից ընդունել եմ, 7-ից մեկը, որ քոլեջ ընդունվել է, Սառան էր»:

Սառայի մայրը՝ Նելլի Կարապետյանը աշխատում է Ազատավան գյուղում գործող Գետափ տաքսի ծառայությունում, Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Սառան շատ խելոք երեխա էր: Նա նաեւ ասաց՝  Նելլի Կարապետյանն իրեն անձամբ է պատմել, որ, դեպքի օրը Երեւանում Սառան կանգառում կանգնած է եղել՝ ընկերուհու պլանշետը ձեռքին, սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանը նրան հետեւել է առանց ճանաչելու, Սառայի հետեւից գնացել է, հասել է տուն: Երբ աղջիկը  դուռը բացել է, Ռաֆայելը հրել է նրան, հետեւից  ներս մտել, պլանշետը փորձել է տանել, բայց քանի որ պլանշետը ընկերուհունն է, Սառան դիմադրել է, երիտասարդն էլ խեղդել է, պլանշետը հետը տարել: Պարոն Ղազարյանն ասաց նաեւ, որ Սառայի վարձակալած բնակարանն էր, տատիկն էլ պատրաստվում էր գնալ թոռան հետ ապրելու այդ բնակարանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/10/1087331/

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել