Դժվար է պատկերացնել որևէ ժամանակաշրջան առանց հասարակության ամենաագրեսիվ տարրի՝ խուլիգանների։

Չնայած որ շատերը մտածում են, որ նրանք անխիղճ մարդիկ են, ովքեր չեն հարգում ոչ ոքի, կան մի շարք չգրված օրենքներ, որոնք պահում են նույնիսկ ամենահայտնի խուլիգանները։ Ժամանակի ընթացքում այդ կանոնները մաղվել են, և այսօր այդ ամենը ոչ ոքի չի հետաքրքրում, սակայն 70-ականներին ապրող խուլիգանները խստորեն պատժվել են այդ կանոնները խախտելու համար։

Ահա թե ինչ չգրված կանոններով են ապրել 70-ականների խուլիգանները, կանոններ, որոնք չէին խանգարի այսօրվա խուլիգան հասարակությանը։

1․ Կռվել պետք է միայն մեկը մեկի դեմ։ Խմբակային ծեծը թույլատրվում էր միայն բացառիկ դեպքերում։

2․ Եթե տղան աղջկա հետ էր լինում, ապա արգելվում էր նրան ինչ-որ բան ասել կամ անել։ Դա հարգանք էր տղայի և աղջկա հանդեպ։

3․ Սեփական խնդիրների լուծման համար մեծահասակներին կանչելը վախկոտություն էր։

4․ Եթե ընկերները խնդիրներ ունեն, ապա Դուք պարտավոր եք օգնել նրանց։ Հակառակը դավաճանություն էր համարվում։

5․ Կռվի համար միշտ էլ պատճառ կար, սակայն անհիմն արարքներ անողներին ոչ ոք չէր սիրում և չէր օգնում նրանց։

6․ Փոքրերին և աղջիկներին նեղացնելն արգելվում էր։ Դրա համար նույնիսկ սեփական ընկերները կպատժեին Ձեզ։

7․ Եթե նոր շրջապատում ինչ-որ մեկը գլուխ գովար և չկարողանար գործով ապացուցել իր ասածները, ապա խիստ կպատժվեր։

8․ Մեծերին միշտ հարգում էին, և նրանց խոսքը արժեք ուներ։

9․ Եթե աղջիկը ծխում կամ խմում էր, նրանով այլևս ոչ ոք չէր հետաքրքրվում։

10․ Թեթևաբարո աղջկա հետ հանդիպելը հավասար էր ընկերներին կորցնելուն։

11․ Եթե տղան աղջկան անառակ անվաներ և չկարողանար դա ապացուցել, ապա շատ խիստ կպատժվեր։

12․ Թմրամոլներին ոչ ոք չէր սիրում կամ հարգում։

13․ Ընկերներին չէի հանձնում ոստիկաններին նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել