Մարդկությունը հավատացած է եղել, որ երկվորյակները միշտ նույն ժամանակահատվածում են ծնվում, բայց արի ու տես, որ ոչ: 

Այս երկվորյակները տարբեր տարի են ծնվել: Երկվորյակներից մեկը՝ Գաբրիելան, ծնվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:58-ին՝ դառնալով Ռիոյի՝ այդ տարվա վերջին երեխան, իսկ Ռիան դարձել է 2020 թվականի առաջին երեխան: Ռիան 3 րոպե անց է ծնվել: 

Երկվորյակների մայրիկը՝ Ժոզենի Սիլվա դա Լիման (40), հիվանդանոց է եկել 23:10, և հենց այդ ժամանակ էլ կծկումներ են սկսվել: Կնոջն անմիջապես ծնարան են ուղարկել և կատարել կեսարյան հատում 35 շաբաթական հղիության ընթացքում: 

Երեխաները ժամանակից շուտ էին լույս աշխարհ եկել, այդ պատճառով էլ մի քանի օր պետք է հիվանդանոցում անցկացնեին: Գարբրիելան ծնվել է 2,460 կգ քաշով և 47սմ հասակով, իսկ Ռիանը՝ 2,860 կգ քաշով և 49 սմ հասակով: 

Բժիշկների կարծիքով այսպիսի երկվորյակները շատ հազվադեպ հանդիպող երևույթ են: Բժիշկները նույնիսկ տոնել են այս երեխաների ծնունդը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել