Armenpress.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ Է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները: Այդ մասին հունվարի 10-ին Twitter-ում գրել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին հանդիպում ենք ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների, մասնավորապես, Ուկրաինայում դեսպանության ղեկավար Քրիստինա Քվինի հետ,-գրել Է Պրիստայկոն:-Ստացել ենք կարեւոր տվյալներ, որոնք կհետազոտվեն մեր մասնագետների կողմից: Ուկրաինայի ԱԳ ղեկավարը հավելել Է, որ խոսակցություն Է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

Ավելի վաղ Զելենսկին կոչ Է արել միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել