Առաջարկում ենք հիշել Մերիլին Մոնրոյի ամենաիմաստուն մտքերը, ինչպես նաև մեջբերումներ նրա ֆիլմերից։

  1. Ուշանալ նշանակում է համոզվել, որ քեզ սպասում են, հենց քեզ և ուրիշ ոչ մեկին, իմանալ, որ դու անփոխարինելի ես։
  2. Ինձ համար կարևոր չէ նրա հարուստ լինելը, միայն թե նա ունենա սեփական զբոսանավ, երկաթուղի և իր անունով ատամի մածուկ։
  3. Կնոջ մոտ պետք է լինի երկու գեղեցիկ բան՝ հայացքը և շուրթերը, քանի որ հայացքով նա կարող է սիրահարեցնել, իսկ շուրթերով ապացուցել, որ սիրում է։
  4. Ես միշտ զգացել եմ, որ գոյություն չունեմ։ Լինելու միակ հնարավորությունը, հավանաբար, որևէ ուրիշ մեկը լինելն է։ Այդ պատճառով ես ցանկացա դերասանուհի դառնալ։
  5. Ամենից առաջ ես ինձ ցանկանում եմ համոզել, որ ես անհատականություն եմ։ Այնուհետև հնարավոր է, որ ես կարողանամ համոզել ինձ, որ դերասանուհի եմ։
  6. Երբ հաղթում ես, հոգու խորքում պարտություն ես կրում։
  7. Եթե տղամարդը ծառա ունի, նշանակում է, որ նա արժեք ունի։
  8. Հայտնիությունը նման է ձկնկիթի. իհարկե այն շատ համեղ է, սակայն եթե այն ամեն օր ուտեք, ապա շատ շուտ կհոգնեք դրանից։
  9. Շները երբեք չեն կծել ինձ։ Միայն մարդիկ։
  10. Ձեռքը համբուրելն, իհարկե, հրաշալի է, սակայն ադամանդե թագն ավելի լավն է։
  11. Պետք չէ հիշել մարդկանց բոլոր խոստումները։
  12. Հոլիվուդում դերասանները, երգիչները և մարմնավաճառները միշտ հավասար կարգավիճակում են եղել։ Նրանք բոլորն էլ միանման են սկսել։ Վատագույնը, որ կարող էր անել աղջիկը, մերժելն էր այն տղաներին։
  13. Եթե աղջիկն անընդհատ մտածում է այն գումարի մասին, որը չունի, նրա մոտ սիրո մասին մտածելու ժամանակ ուղղակի չի մնում։
  14. Կարիերան հրաշալի բան է, սակայն սառը գիշերն այն չի կարող ջերմացնել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել