Ալյումինե փայլաթիթեղն անփոխարինելի օգնական է խոհանոցում։ Ինչ նպատակներով ասես, այն օգտագործում են կանայք։
Այսօր մենք ձեզ հետ ուզում ենք կիսվել մի հնարքով, որի շնորհիվ կարող եք արդուկել հագուստը 3 անգամ ավելի արագ։
Ինչպե՞ս արդուկել ավելի արագ
Որպեսզի արագացնեք այդ գործընթացը, ձեզ հարկավոր է սովորական փայլաթիթեղ։
Հանեք արդուկի համար նախատեսված սեղանի վրայի կտորը, դրեք այնտեղ փայլաթիթեղը, ինչպես ցույց է տրված նկարում, և նորից ծածկեք։
Զգուշորեն սկսեք արդուկել։ Փայլաթիթեղը տաքության հրաշալի ռեֆլեկտոր է, դրա համար էլ այն ավելի արագ է արդուկվում։
Ինչպես նաև փայլաթիթեղի օգնությամբ կարող եք արդուկել մետաքսի, վիսկոզի և շիֆոնի կտորները։ Որպեսզի այդ կտորների վրա հետքեր չմնան, հարկավոր է արդուկը պահել 3-5 սմ կտորից բարձր և միացնել գոլորշիացնելու ֆունկցիան։
Դե ինչ, հուսանք՝ ձեզ դուր եկավ այս մեթոդը։