Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ավելի քան հարյուր կոալա, որոնք տուժել են երկրի հարավում մոլեգնած սաստիկ անտառային հրդեհներից, պատսպարվել են դպրոցներից մեկի նախասրահում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այնտեղ նրանց համար մինի հոսպիտալ է ստեղծվել: Մասնագետները տեղում առաջին օգնություն են ցուցաբերում և բուժում են տարբեր աստիճանի այրվածքներ ստացած կոալաներին:

Հոսպիտալում աշխատում է 150 կամավոր՝ երկրի տարբեր անկյուններից: Նրանք պատմել են, որ ամեն օր իրենց մոտ են բերվում նոր կոալաներ: Նրանցից որոշների վիճակը ծայրահեղ ծանր է, ուստի բժիշկները ստիպված են լինում էվթանազիա կիրառել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:

Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ 2007թ. զեկույցի վրա, և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելի մեծ է:

Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: Որոշ հատվածներում հրդեհներն այնքան ուժեղ են, որ դրանք արդեն անհնար է օդից մարել: Ավստրալիայի հարավ-արևելյան ափին լայնամասշտաբ տարհանում է իրականացվում:

Adelaide Koala Rescue rescued koalas from the Cudlee Creek blaze and set up at a Campbelltown school gym, north east of Adelaide, to care for the marsupials

The makeshift koala hospital has 150 volunteers from across Australia and is desperate to find a new shelter as it reaches capacity

The hospital has already discharged 35 patients - whose names are now displayed proudly at the door of the hall - though some could not return to their decimated homes

Nearly three weeks after fire first ripped through the hills injured koalas are still arriving daily

Koalas injured on Kangaroo Island arent allowed to be looked after at the hospital due to fears they could be contaminated by chlamydia

Sam Mitchell, co-owner of the Kangaroo Island Wildlife Park, told Guardian Australia they have had 50 injured koalas brought to them on Kangaroo Island. Pictured: Koalas saved in Adelaide

Currently there are believed to be between 43,000 and 100,000 koalas in the wild

More than a billion animals are believed to have died in fires across the country

A male koala is weighed by vets and nurses at the Adelaide Koala Rescue emergency on Wednesday

An injured koala rests in a washing basket at the Kangaroo Island Wildlife Park

A vet checks an injured male koala at Adelaide Koala Rescue at Paradise Primary school

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել