Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Եվ մեծ աժիոտաժ են առաջացրել բալային միավորներն այլ վարորդներին բաժանելու եւ վաճառելու մասին տեղեկությունները:  Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

«Վարորդական իրավունք, որը չի գործածվում, 200 հազարի է հասնում: Բալային միավորները ուրիշին տալու եւ 9 միավորները սպառվելուց հետո նրանք հաջորդ տարի զրկվում են վարորդական վկայականից: Եվ այդ մարդիկ արդյոք պատրաստ են դրան, որ իրենց միավորները «նվիրեն» ուրիշին եւ զրկվեն վարորդական վկայականից: Պատրաստ են արդյոք նոր վկայական ձեռք բերելու համար զրոյից սկսել բոլոր գործընթացները»,- նշեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել