Operativ.am-ը գրում է․

Ֆրանցիսկոս պապը համաձայնել է կատարել միանձնուհու խնդրանքը եւ համբուրել նրա այտը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ տեսանյութը, որտեղ Պապը հարվածում է կնոջ ձեռքին՝ խուսափելով նրանից, տարածվել է համացանցում։

Պոնտիֆիկը Վատիկանում դահլիճ մտնելուց առաջ մոտեցել է ամբոխին եւ խնդրել աղոթել Ավստրալիայի համար, որտեղ ավերիչ հրդեհներ են տեղի ունենում։

Միանձնուհիներից մեկը խնդրել է նրան համբուրել իր այտը։ «Ես քեզ կհամբուրեմ, բայց հանգստություն պահպանիր։ Չկծես»,- ասել է Պապը։ Այն բանից հետո, երբ կինը համաձայնել է, Պապը համբուրել է նրան։ Կինն ուրախ պարել է։

Անցյալ շաբաթ Ֆրանցիսկոս պապը ստիպված էր ներողություն խնդրել այն բանից հետո, երբ մի քանի անգամ հարվածել էր կնոջ ձեռքին, որը հանկարծ բռնել էր Պապի ձեռքը։ Տեսանյութում երեւում է, որ Ֆրանցիսկոսը զայրացած եւ վշտացած է։ Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել՝ նշելով, որ բոլորն են կորցնում համբերությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել