Դուբայում պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը: 2018-ին քաղաքում բացվել էր աշխարհի՝ այդ ժամանակվա ամենաբարձր հյուրանոցը (356 մետր), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն այն շուտով կզրկվի ամեբանձրը լինելու տիտողոսից։ 

Ինչպես ներկայացնում է CNN-ը, 75 հարկանի աշտարակին գերազանցելու է գալիս մեկ այլ շքեղ, ապակեպատ շինություն, որը կառուցման փուլում է գտնվում: Ciel Tower անվանումն ստացած հյուրանոցի բարձրությունը կկազմի 360.4 մետր:

Այն կունենա 1209 շքեղ համարներ և բնակելի տարածքներ, որոնք տեղակայված կլինեն 82 հարկերում:
Հյուրանոցը համալրված կլինի ապակյա դիտահարթակով, որտեղից 360 աստիճանի տեսարան կբացվի դեպի քաղաք: Հյուրերը հնարավորություն կունենան օգտվելու նաև տանիքին գտնվող լողավազանից և ռեստորաններից:
Հյուրանոցը նախատեսվում է բացել 2022-2023 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել