Հռոմեկան շրջանի բրիտանական ավելի քան 50 գերեզմանատեղեր են հայտնաբերվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սոմերսեթ կոմսությունում նոր դպրոցի կառուցման վայրում՝ երեքշաբթի հայտնում է Guardian-ը:

Հնագետների խոսքով՝ Սոմերսեթի կոմսության տարածքում կատարված գտածոյի շնորհիվ հնարավոր է բացահայտել հռոմեական նվաճումից հետո Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում բնակիչների կյանքի և մահվան նշանակալի մանրամասներ: Նշվում է, որ այս գերեզմանատանը թաղված մարդկանցից ոմանք իրենց կյանքի ընթացքում բարձր դիրք են զբաղեցրել:

Գերեզմանների մեծ մասը սալիկապատված է և ծածկված  է սալերով: Հնէաբանները դրանցից մի քանիսի մեջ հայտնաբերել են կավե ամանեղեն և զարդեր: Հայտնաբերվել է  նաև մ.թ. առաջին դարի երկրորդ կեսի մետաղադրամ և փորագրված ոսկորի մի կտոր, որը, հավանաբար, դանակի բռնակի մաս էր կազմում:

Նշվում է, որ դպրոցի շինարարությունը դադարեցվել էր գտածոների հայտնաբերման պատճառով, բայց այս ամիս շինարարությունը կվերսկսվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել