Մարալիկ քաղաքի ծննդատունը փակելն անթույլատրելի է, պետությունը պետք է զարգացնի, խնդիրը լուծի, ոչ թե վիրահատական միջամտությամբ փակի ու անցնի առաջ: Եթե փակվում է ծննդատունը, ապա Մարալիկում մնացած եկող սերունդը ևս դուրս է գալու տարածաշրջանից: Աշխատել է պետք Երևանում ապրող բժիշկների հետ ու պայմաններ ստեղծել, որպեսզի գան ու աշխատեն Մարալիկում, լավ գումար տվեք, ու մարդիկ կգնան՝ մարզերում աշխատելու: Ճանաչելով մարալիկցիներին, շրջակա համայնքների բնակիչներին՝ ասեմ, որ չեն նահանջելու ու մինչև վերջ կանգնելու են։ Տղեք, պետությունը և հայրենիքը մեր դեպքում նույնն է, եթե ամեն բան չոր հաշվարկով է, ապա այլևս եկեք չասենք հայրենասիրություն, պարտք և այլն, եթե ասում ենք, ապա պետք է ֆինանսական շահը ստորադասել: Հույս ունեմ` ծննդատունը չի փակվի, այն կարող է ողբերգության հանգեցնել, հետո կփակվեն դպրոցը, մանկապարտեզը և այսպես շարունակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: