Իհարկե, հասկանալի է, որ այսօր հեռուստատեսություններն ունեն իրենց մշտական կադրերը և նույն դերասան-դերասանուհուն ուզենք, թե չուզենք ստիպված ենք առավոտյան ծրագրերում որպես հյուր տեսնել, կեսօրին նույն դեմքին տեսնել սերիալում, երեկոյան էլ որեւէ նախագծի մեջ կամ ինչ-որ ծրագրերում լուրջ դեմքով «խորիմաստ» մտքեր արտահայտելիս: Բայց, Հանրային հեռուստատեսությամբ, այն էլ «Հայլուրում» ի՞նչ գործ ունի սերիալի դերասանուհին: Ժամեր առաջ Նվեր Մնացականյանի հյուրը ֆրանսիացի էր, որին ոչ ավել, ոչ պակաս թարգմանում էր Հ1-ի սերիալներից մեկի երկրորդական դեր խաղացող դերասանուհիներից մեկը: Ամեն ինչ, այդքան սարսափելի չէր լինի, եթե վերջինս գոնե լավ թարգմաներ, բայց արի ու տես, որ լիամետրաժ ֆիլմերը դարձրեց «երկարամետրաժ», մնացյալ հայերեն թարգմանության սխալներին նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ: Հ.Գ.- Լավ, էս երկրում այդքան անգործ մնացած հրաշալի մասնագետներ կան, մի՞թե Հ1-ը չի կարող հայաստանյան թարգմանիչներից լավագույններին իր շուրջը համախմբել, որ ազգովի խայտառակ չլինենք: