Մասնագետները պատմել են կանաչ թեյի հատկությունների մասին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա, հաղորդում է MedicForum-ը:
Կանաչ թեյը կոֆեինի մեծ չափաբաժին է պարունակում, ինչը կարող է կապված լինել մարդու օրգանիզմի վրա այս ըմպելիքի բացասական ազդեցության հետ:
Կանաչ թեյը խորհուրդ չի տրվում խմել դատարկ ստամոքսով: Ըմպելիքը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, ինչը կարող է հանգեցնել անհանգստության և որովայնի ցավերի:
Այս բուսական ըմպելիքի օգտագործումը չորս անգամ նվազեցնում է օրգանիզմի կողմից ոչ հեմ երկաթի յուրացումը: Եթե մարդը տառապում է սակավարյունությունից, կանաչ թեյը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար:
Այս ըմպելիքում պարունակվող կոֆեինը կարող է նևրոտիկ խնդիրներ և անքնություն առաջացնել:
Կոֆեինի նկատմամբ ռեակցիան անհատական է. ոմանց մոտ դա կարող է սրտամկանի կծկողականության խանգարումներ առաջացնել: Ավելին, դա կարող է արյունահոսություն առաջացնել:
Կոֆեինը կարող է ազդել նաև բջիջներում կալցիումային խողովակների վրա և առաջացնել ռեակցիաներ, որոնք հանգեցնում են ցնցումների: Բացի այդ, այն թուլացնում է հաստ աղիքի և կերակրափողի մկանները, ինչը կարող է սրտխառնոց և լուծ առաջացնել:
Կանաչ թեյ խմելիս աչքի ճնշումը բարձրանում է 30 րոպեի ընթացքում: Գլաուկոմայի առկայության դեպքում ըմպելիքը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար:
Կանաչ թեյը կարող է մեծացնել օստեոպորոզի առաջացման ռիսկը: Խմիչքն ակտիվացնում է մեզի միջոցով կալցիումի արտազատումը: Այս հանքանյութի պակասը օրգանիզմումում ոսկորների փխրունություն է առաջացնում: