Համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաշահութաբեր մուլտֆիլմը հիմա Walt Disney ստուդիայի «Սառցե սիրտը 2» է համարվում, հաղորդում է Boxofficemojo պորտալը։

Նշվում է, որ անիմացիոն ժապավենն արդեն ավելի քան 1,325 միլիարդ դոլար է հավաքել։

Նախորդ ռեկորդը պատկանում է մուլտֆիլմի առաջին մասին։ 2013 թվականին դուրս եկած «Սառցե սիրտը» 1,281 միլիարդ դոլար էր վաստակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել