Henley&Partners շվեյցարական ընկերությունը թարմացրել է անձնագրերի գրավչության վարկանիշը: Ցանկի նոր տարբերակը հրապարակվել է ընկերության կայքում:

Հայաստանը ցանկում զբաղեցնում է 81-րդ տեղը: Հայկական անձնագիրը առանց մուտքի արտոնագրի թույլ է տալիս մուտք գործել 118 երկիր: Հարևան Վրաստանը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 76-րդը:Ռուսաստանը 51-րդ հորիզոնականում է: Ռուսական անձնագիրը անձնաց վիզայի ձևակերպման թույլ է տալիս մուտք գործել 118 երկիր:

Ցանկը գլխավորում է Ճապոնիան, որի քաղաքացիները կարող են այցելել 191 պետություն: Այնուհետև հաջորդում են Սինգապուրը (190 երկիր), Գերմանիան և Հարավային Կորեան (երկուսն էլ՝ 189-ական):

Վերջին՝ 107-րդ հորիզոնականը կրկին զբաղեցրել է Աֆղանստանը․ այս երկրի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոմագրի այցելել ընդամենը 26 երկիր:

Վարկանիշը հիմնված է տեղաշարժի ազատության ինդեքսի վրա, որը ցույց է տալիս, թե տվյալ երկրի քաղաքացին քանի պետություն կարող է այցելել առանց վիզայի կամ այն պարզեցված կարգով ստանալու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել