Դավաճանությունն ամենացավոտ երևույթն է, որը ոչնչացնում է հարաբերությունները: Սակայն մեր ժամանակներում այն դարձել է շատ սովորական երևույթ: Հավատարմությունը դարձել է հազվագյուտ երևույթ: 

Դավաճանությունը կարող է վնաս հասցնել հոգեկան առողջությանը: Այն իջեցնում է ինքնագնահատականը, որն էլ ստիպում է մարդուն էլ երբեք չհավատալ իրական սիրո գոյությանը: 

Բնականաբար, կան մարդիկ, ովքեր այդ հարվածը տարբեր կերպ են ընդունում. ահա դրանց 5 տիպերը։

Ցածր ինքնագնահատական

Դավաճանությունը ջախջախիչ հարված է հասցնում ինքնագնահատականին: Այնպես, ինչպես երեխաներն են զգում, երբ ծնողները բաժանվում են: 

Դավաճանությունը միշտ մնում է դավաճանողի խղճի վրա, նույնիսկ եթե հարաբերություններում որոշակի խնդիրներ կան: Դուք չեք ընդունել այդ որոշումը: Դավաճանությունը խոսում է Ձեր ընտրյալի թերությունների մասին, Դուք մեղավոր չեք:

Պանիկա և խուճապ

Անհանգստությունը հաճախ դրսևորվում է սթրեսային իրադարձություններով, որոնք ուժեղ բացասական ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա: Խուճապը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում առողջության վրա: 

Անվստահության զգացողություն բոլորի նկատմամբ

Դավաճանությունից հետո մարդիկ չեն կարողանում վստահել դիմացինններին, քանի որ սկսում են կասկածել նրանց: Նույնիսկ եթե նոր հարաբերություններ են սկսվում, նախորդ դեպքն իր հետքն է թողնում նոր սկսվող հարաբերությունների վրա: 

Սննդային խանգարումներ

Անկախ սեռից, քաշից և տարիքից՝ սննդային խանգարումներ բոլորի մոտ կարող են առաջանալ: 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ խանգարումները առաջանում են հոգեբանական խանգարումների հետևանքով: 

Դաժան հետևանքներ կյանքի բոլոր ոլորտների վրա

Դավաճանությունը ազդեցություն է ունենում կյանքի ցանկացած ոլորտի վրա: Սկսելու եք ընկերներին, աշխատանքին և կյանքի որոշումներին այլ կերպ նայել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել