Սանկտ Պետերբուրգում ամանորյա գիշերը 16-ամյա անչափահասը ծեծի է ենթարկել Ձյունանուշին, թալանել եւ գնդակահարել է Ձմեռ պապին, հաղորդում է ՄԿ-ը:

ՆԳՆ տվյալներով՝ «Սպասսկայա» մետրոյի կայարանում անչափահասը գնդկահարել եւ թալանել է տոներին Ձմեռ պապ աշխատող տղամարդուն:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել ռեփ-բաթլի ժամանակ: Ռեփ կարդացող երիտասարդներին միացել են այլ քաղաքացիներ: Ինչ-որ պահի ուրախությունը վերածվել է վեճի: Վեճի ժամանակ լեզվակռիվ է տեղի ունեցել, անչափահասը կրակ է բացել աէրոզոլ հրացանից: Այդ ժամանակ նրա ընկերը շշով սպառնացել է «հեքիաթային կերպարներին»:

Օգնության հասած Ձյունանուշը դեմքին հարված է ստացել: Տուժածի ծնոտը կոտրվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել