Ավստրալիայում շաբաթներ շարունակ տևած հրդեհներից հետո վերջապես անձրև է եկել: Երկրի առանձին հատվածներում ջերմաստիճանն իջել է, հայտնում է BBC լրատվականը:

Փորձագետների խոսքով` անձրևները գուցե հանգցնեն հրդեհները: Երկուշաբթի օրվա դրությամբ տարածաշրջանում դեռևս կրակի 65 օջախ է եղել, այժմ հույս կա, որ դրանց մեծ մասը շուտով կվերանա անձրևի շնորհիվ:

Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են հրշեջները անձրև տեսնելուն պես ուրախությունից ցատկոտում:

Երկրում հրդեհներից ամենաշատը տուժել են Քուինսլենդ, Նոր Հարավային Ուելս նահնգները, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել:

Նշվում է, որ զոհերի թիվը հաշվարկվում է 2019 թվականի սեպտեմբերին անտառային հրդեհների սկսվելուց հետո:

Բնապահպանները նաև պնդում են, որ հրդեհների պատճառով ոչնչացել է գրեթե կես միլիարդ կենդանի: Ավելի քան 1200 տուն է ավերվել, միլիոնավոր հեկտար տարածություն է այրվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, վերջին 48 ժամվա ընթացքում բարեգործական հիմնադրամին հաջողվել է ավելի քան 20 մլն դոլար հավաքել Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկված հրդեհների մարման աշխատանքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել