Ծովահենները Նիգերիայի ափերի մոտ հարձակվել են  այդ երկրի դրոշի ներքո նավարկող «AMBIKA» տեխնիկական նավի վրա: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sahara Reporters պարբերականին:

Հաղորդվում է, որ ստորջրյա խողովակաշարեր տեղադրելու համար օգտագործվող նավից երկու ռուսաստանցի և մեկ հնդիկ են առևանգել: Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 2-ին և ուղեկցվել է նավի վրա գտնվող անվտանգության աշխատակիցների և ծովահենների միջև փոխհրաձգությամբ:

Մարտում զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Անձնակազմի հինգ անդամները մնացել են նավի վրա:

«AMBIKA» նավը նավարկում է Նիգերիայի դրոշի ներքո և ներկայումս աշխատում է Serling Oil ընկերության համար, որի հետ պայմանագիր է կնքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել