Ավստրալիայի անտառային հրդեհների ծուխը հասել է Հարավային Ամերիկայի ափերին և ծածկել երկինքը կենտրոնական և հարավային Չիլիի մեծ մասի վրա, հաղորդում է չիլիական MeteoChile օդերևութաբանական ծառայությունը:

Ավստրալիայում արդեն միլիոնավոր հեկտար հողեր են այրվել, վերջին ամիսներին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 17 մարդ, ավերվել է հազար տուն, ըստ որոշ գնահատականների՝ զոհվել են 8 հազար կոալաներ և հարյուր հազարավոր այլ կենդանիներ: Որոշ տեղերում հրդեհներն այնքան ուժեղ են, և ծուխն այնքան խիտ է, որ օդից դրանք մարելն անհնար է դարձել: Իշխանությունները ռազմածովային նավեր և ինքնաթիռներ են ուղարկում տուժած տարածքներ: Ավստրալիայի հարավ-արևելյան ափին հրդեհների պատճառով լայնածավալ տարհանում է ընթանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել