168.am-ը գրում է.

Հունվարի 6-ին` ժամը 17:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 քմ կենցաղային իրեր, իսկ հատակին հայտնաբերվել է Աննա Ի.-ի (ծնված 1935 թ.) այրված դին:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը դեպքի վայրում մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել