Reddit ցանցի բուժոլորտում աշխատող օգտատերերը պատմել են իրենց հիվանդների ամենահիմար սխալների եւ մոլորությունների մասին։ Այդ պատմությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եւ հավաքել ավելի քան 24 հազար հավանում։

Kaclassen կեղծանվամբ կինը հիշել է, որ հիվանդներից մեկը հակաբիոտիկները շփոթել է պրոբիոտիկների հետ եւ փորձել դրանցով բուժել սիֆիլիսը։

Մեկ ուրիշ հիվանդ սեքսով զբաղվել է ծննդաբերությունից 6 ժամ հետո, ինչն այնքան էլ լավ գաղափար չէր եւ վատ է անդրադարձել նրա առողջության վրա։

Jdinpjs-ը պատմել է, որ իր հիվանդը համոզված էր, որ ծննդաբերության ժամանակ մանկաբարձուհին պետք է երեխային դուրս քաշի կնոջից։

Underwritingking-ը գրել է, որ շատ են այն մարդիկ, ովքեր ռեկտալ մոմիկների վրայից հանում են թաղանթն օգտագործելուց առաջ։
DaveBeard-ը նախազգուշացրել է կանանց այն մասին, որ իր հիվանդներից մեկը հեշտոցը ցնցուղել է սպիտակեցնող միջոցով։ Նա կանանց կոչ է արել նման վտանգավոր բաներ չանել։

Մի քանի բժիշկներ պատմել են, որ հիվանդները հաճախ չեն հետեւում հիմնարար կանոններին վիրահատությունից առաջ։ Թեեւ բժիշկները բազմիցս նախազգուշացնում են ոչինչ չուտել եւ չխմել, որոշ մարդիկ վիրահատությունից մի քանի ժամ առաջ ուտում են, իսկ ոմանք էլ ալկոհոլ են օգտագործում։

Sapphires13-ն իր հերթին պատմել է, որ հաճախ հիվանդները չեն հանում մետաղական իրերը, երբ ՄՌՏ են անում։ Մարդկանց թվում է, որ եթե իրենց ոտքերի ՄՌՏ են անում, ականջօղերը կարելի է թողնել ականջներին, բայց դա, իհարկե, այդպես չէ. իրականում անհրաժեշտ է հանել բոլոր մետաղական իրերը մարմնի բոլոր մասերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել