Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Արարողությանը մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, նախարարներ և պաշտոնատար այլ անձինք։

Ըստ Հայկական եկեղեցական օրացույցի՝ մինչև Քրիստոսի ծնունդը մեկ շաբաթ առաջ պահք է: Սուրբ ծննդյան հրաշափառ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվում է ճրագալույցի պատարագ: Իսկ արդեն հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել