56-ամյա Բրեդ Փիթը և 50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը արդեն 3 տարի է, ինչ ընկերական հարաբերություններ են պահպանում: «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ նրանք առաջին անգամ նույն վայրում են հայտնվել բաժանումից հետո:

Նախկին ամուսինները 2005 թվականին ամուսնալուծվել են 4 տարի համատեղ կյանքից հետո: 

Այս անգամ Ջենիֆերը ընտրել էր սև երկար զգեստ: Երկրպագուների ուշադրությունն ուղղվել է մեծ ադամանդե մատանու վրա, որը ամբողջական է դարձրել դերասանուհու կերպարը:

Image result for jennifer aniston golden globes 2020

Իսկ Բրեդն ընտրել էր դասական կոստյում:

Image result for brad pitt golden globes 2020

Փիթը իր խոսքում նշել է, որ մրցանակաբաշխությանը պատրաստվում էր մոր հետ գալ, սակայն փոշմանեց՝ մտածելով, որ նոր սիրավեպ կվերագրեն իրեն: Դե, Ջենիֆերի էմոցիաներն էլ պապարացիների աչքից չեն վրիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել