Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, պայքար է սկսել Իրանում մեր նկատմամբ գերակայության հասնելու համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի հարավում՝ ի դեմս Իրանի, բարեկամ և եղբայրական ժողովրդի ու պետության գոյությունը, ըստ էության, ի չիք է դարձնում Հայաստանի լիակատար շրջափակմանը միտված Բաքվի բռնապետի թշնամական ռազմավարության մի խոշոր հատված, ուստի Իրանում ադրբեջանական քաղաքական, տնտեսական և տեղեկատվական-քարոզչական ներկայության աճին հենց հակահայկական նկատառումներով Բաքվում տրվում է զգալի կարևորություն։

Այս համատեքստում ոչ միայն չի բացառվում, այլ նաև կանխատեսելի է, որ մենք, հնարավոր է, ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական նոր քարոզչական սադրանքների և գործողությունների։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հակազդելու այս ռազմավարությանը, այլ նաև Իրանի ներսում անհամեմատ ամրապնդելու իր դիրքերը՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ առավելություններ և իրողություններ, որոնք չկան Ադրբեջանի պարագայում, և մենք հասնելու ենք դրան՝ ի հեճուկս նաև այն շրջանակների, որոնք գիտակցաբար թե կարճամտությամբ փաստացիորեն ջուր են լցնում թշնամական քարոզչության ջրաղացին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել