Armdaily.am-ը գրում է․
ArmDaily.am-ի տեղեկություններով երեկ գիշերը Կապանի Բաղաբերդ թաղամասում խնջույքի ժամանակ հնչել է կրակոց, մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել:
Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հայտնեց, որ նշված տարածքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ դեպք կա արձանագրված, բայց ոչ հրազենային: «Դեկտեմբերի 30-ին ժամը 22.55-ին Կապանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին, որ «աջ դաստակի պատռած պայթունային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978թ. ծնված Կապանի մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության դիմած տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 22-ի սահմաններում, Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում խնջույքի ժամանակ պատշգամբից հրավառության համար նախատեսված հրագործական պայթուցիչի օգտագործման ընթացքում ճայթիչը ձեռքում պայթելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա: