Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) դատական հայց է ներկայացրել ընդդեմ Booking.com B.V. հյուրանոցների առցանց ամրագրման ծառայության: Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում:

ԴՀԾ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ծառայությունը խախտում է հակամենաշնորհային օրենքները՝ ստիպելով ռուսական հյուրանոցներին պահպանել գների և սենյակների հավասարությունը (նույն կատեգորիայի սենյակների վաճառք տարբեր ագրեգատներում)՝ գրում է lenta.ru-ն:

Ըստ ԴՀԾ-ի՝ Booking.com B.V.-ը կազմակերպություններին պարտադրում է պայմանագրի անբարենպաստ պայմանները, համաձայն որոնց՝ հյուրանոցները և այլ բնակելի հաստատություններ չեն կարող իրենց ծառայությունների գինը մեկ ագրեգատորում ավելի ցածր սահմանել, քան մյուսում:

Զեկույցում նշվում է, որ դա կարող է հանգեցնել հյուրանոցատերերի շահերի ոտնահարմանը և մրցակցության վերացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել