Ռյունոսկե Ակուտագավան ճապոնացի գրող է և ճապոնական նոր գրականության դասականներից։ Նա կոմպոզիտոր Յաուսի Ակուտագավայի և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի հայրն է։ Հայտնի է իր պատմվածքներով և նովելներով։
Ներկայացնում ենք հանրահայտ գրողի հատնի մտքերից մի քանիսը։
- Սուտը երեկվա ճշմարտությունն է։
- Ուժեղ մարդը թշնամիներից չի վախենում, փոխարենը վախենում է ընկերներից։
- Բանաստեղծը մարդ է, ով բոլորի առջև մերկացնում է իր հոգին։
- Գրականությունը բառերի միջոցով արտահայտվելու արվեստն է։
- Վտանգավոր մտքերը նրանք են, որոնք ստիպում են շարժել ուղեղը։
- Ազարտային խաղերի սիրահարների մեջ պեսիմիստներ չկան։
- Հնարավոր է, որ խիղճը բարոյականության աղբյուրն է։ Սակայն բարոյականությունը դեռևս աղբյուր չի եղել այն բանի համար, որն, ըստ խղճի, բարություն է համարվում։
- Ուժեղն անտեսում է բարոյականությունը։ Թույլին շոյում է բարոյականությունը։ Նա, ում հետապնդում է բարոյականությունը, միշտ կանգնած է ուժեղի և թույլի մեջտեղում։
- Մարդկային կյանքը նման է լուցկու տուփի։ Նրան լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, իսկ անլուրջ վերաբերվելը՝ վտանգավոր։
- Բռնապետին բռնապետ անվանելը միշտ վտանգավոր է եղել։ Իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է ստրուկներին ստրուկ անվանելը։
- Ամուսնությունն օգտակար է զգացմունքայնությունը հանգստացնելու համար։ Սերը հանգստացնելու համար այն անօգուտ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել