Գերմանիայի Center of Automotive Management (CAM) անկախ ինստիտուտը կազմել է ամենաինովացիոն ավտոարտադրողների վարկանիշը: Առաջին տեղը շնորհել են Volkswagen-ին, վերջինը՝ BAIC-ին:

CAM-ի հետազոտությունը հմնված է 1300 տեսակի տեխնիկական նորաբանությունների վերլուծության վրա: Դրանց վերաբերյալ տվյալները մշակել են 2018 – 2019 թվականներին: Ամփոփիչ ցանկը կազմվել է Եվրոպայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից 42 ավտոմոբիլային խմբերի եւ 96 բրենդների գործունեության գնահատումից հետո. դրանում ընդհանրացված են 2500 նորաստեղծությունների մասին տվյալները, որոնք սերիական մոդելներում հայտնվել են 2016-ից մինչեւ 2019 թվականի առաջին կեսն ընկած ժամանակաշրջանում:

Թոփ-20-ի համաձայն՝ ամենանորաստեղծականը դարձել է Volkswagen խումբը. այն ներդրել է 462 նոու-հաու, որոնցից 73-ը՝ բացառիկ են ճյուղի համար: VW-ի ներդրման արժեքավորությունը գնահատել են 466,9 բալ:

Երկրորդ տեղն զբաղեցրել են Daimler-ը և BMW-ն: Դրանց արդյունքն է համապատասխանաբար 184 և 166 նորաբանություն:

Գերմանիայի պրեմիում-ընկերությունների նորամուծությունների «ուժը» կազմել է 394,6 և 262,5 բալ: Միացյալ Նահանգների Tesla-ն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը. այն ուն 50 նորաստեղծություն, որոնցից 23-ը սերիական ավտոմեքենաներում ներդրվել են առաջին անգամ: CAM-ի վարկանիշում հինգերորդ տեղը բաժին է հասել Hyundai-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել