Shamshyan.com-ը գրում է․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում 31-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած ԿամԱԶ» մակնիշի 964 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան թունելից դեպի Սարալանջի կամուրջ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ ինքը չի տուժել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել