Azatutyun.am-ը գրում է․

Կիևը և Դոնեցկի ու Լուգանսկի ռուսամետ անջատողականները կիրակի օրը տասնյակ բանտարկյալների փոխանակում իրականացրեցին:

Ազատագրված ուկրաինացիներին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում:

Հարազատների հետ հանդիպումից հետո նրանց ավտոբուսներով ուղարկել են հիվանդանոցներ՝ զննություն անցնելու:

Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը երեկ երեկոյան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունել են բանտարկյալների փոխանակումը Ուկրաինայի իշխանությունների և անջատողականների միջև: Էմանյուել Մակրոնը և Անգելա Մերկելը հիշեցրել են «հակամարտության հետ կապված բոլոր բանտարկյալների փոխանակման» անհրաժեշտության մասին:

Փոխանակման ծրագիրը քննարկվել է դեկտեմբերի 9-ին Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններում, որոնց մասնակցել են Ուկրաինայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ուկրաինայում 2014 թվականից սկսված պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 14 հազար մարդ: պատերազմում ռուս անջատականներին սատարելու մեղադրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել