Վերջին օրերին ինձ և գործընկերներիս ահազանգում են, որ #դիրքապահ #պայմանագրային #զինծառայողները ստացել են ընդամենը 4 000 դրամ #պարգևավճար:
Հիշեցնեմ, որ ՀՀ #կառավարությունն ամենաբարձր մակարդակով ամեն առիթով խոսում է առաջնահերթությունները չշփոթելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջնահերթությունների առաջնահերթությունը տրվում է երկրի #անվտանգությանը և #բանակին:
❗️❗️Նշեմ, որ այս առիթով ՀՀ #ՊՆ-ն ևս հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. « «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար #պարգևատրման #ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության #պետական #բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:
#ՀՀ #պաշտպանության #նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների` տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:
«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` #զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված #պարգևատրումները»։
❗️❗️Ստացվում է, որ առաջնահերթությունը տրվում է իրենց տաքուկ գրասենյակում աշխատող, մի քանի հարյուր հազար դրամ #պարգևավճար ստացող պաշտոնյաներին, ոչ թե դիրքապահ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, ովքեր իսկապես արժանի են խրախուսանքի և պարգևատրման:
❗️❗️Այսպե՞ս ենք գնահատում առաջնահերթությունները, պարոնայք: ՀՀ կառավարություն
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia
#Աժ #ԼՀԿ #Պն
#պարգևավճար #դիրքապահ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել