Hraparak.am-ը գրում է․

Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի «Ազարբայջան» պաշտոնաթերթում աղմկահարույց հոդված էր տպագրվել Իլհամ Ալիեւի նախկին օգնական Ալի Հասանովի շահատակությունների մասին: Ըստ այդմ, Հասանովը քառորդ դար վերահսկել է մամուլը եւ հեռուստատեսությունը, այդ ընթացքում հասցրել հիմնադրել Կասպի  երկլեզու՝ ռուսերեն-ադրբեջաներեն թերթը եւ նույնանուն հեռուստաընկերություն՝ գրանցելով դրանք կնոջ անունով: Հասանովը խոշոր կաշառքներ էր ստանում օլիգարխներից՝ նրանց մասին մամուլում հրապարակումներն արգելափակելու պայմանով, ինչպես նաեւ իր ձեռքում էր կենտրոնացրել թերթերի իրացման բոլոր կրպակները՝ դրանք միաժամանակ վերածելով մինի-մարկետների: Այդ հրապարակումից հետո որոշ լրատվամիջոցներ հայտնեցին, որ Հասանովը ձերբակալված է: Ալիեւի նախկին օգնականի որդին՝ Շամխալ Հասանլին, հերքել է այդ լուրերը եւ հայտնել, որ հայրը բուժման կուրս է անցնում Ավստրիայում, որտեղ տարիներ առաջ ենթարկվել էր սրտի կրկնակի վիրահատման: Այլ աղբյուրներ, սակայն, պնդում են, որ Ալիեւը նախկին օգնականին ձերբակալելու որոշում է ընդունել, նրա դեմ քրեական գործ կհարուցվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել