Ամանորին մեզ բոլորիս սպասում է հեղափոխական թեզերով լի ճառ-կենաց, բայց ոչ ուղերձ, որը կհեռարձակվի հրապարակից։ Այս «կենացի» համար, ըստ շրջանառվող լուրերի, մարզերում ցուցակագրում են այդ խնջույքի մասնակիցներին, իսկ պետական ապարատի աշխատակիցներին հորդորում են ընտանյոք հանդերձ մասնակցել։ Իսկ իրականում, գահավիժող ռեյտինգի ֆոնին, իշխանությունը փորձ է անում անցկացնել մարդաշատ հանրահավաք։ Լավ գաղափար է. բոլորը ժպտալու են, ուրախանալու են և նույիսկ հնարավոր է մի պահ մոռանան բոլոր խնդիրների մասին։ Ինչ խոսք, ձեզ գովազդել գիտեք։ Այս հանրահավաքը նաև մեսիջ է արտաքին աշխարհին,_ «Տեսեք ինչքան մարդ կարամ հավաքեմ»։
Բայց այս ամենի մեջ մի բան է կարևոր՝ իրենք հասկացել են, որ այլևս մարդ չեն կարող հավաքել և անձնական շահերի համար արդեն օգտագործում են տարվա գլխավոր իրադարձությունը՝ Նոր Տարին։ Լավ այս տարին կփակեք, բա մինչև մյուս տարվա տոները ի՞նչ եք անելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել