Ատելության կուսակցության անանցյալ ու աններկա տորիչելյան դատարկություններից մեկի մասին գրառմանս հավանության է արժանացրել նաև ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Սկզբում մտածեցի, որ շփոթմունք է: Հետո Հ1-ի եթերում լսեցի իրավական պետության և դատական իշխանության հեղինակության մասին պարոն Վարդանյանի շեդևր մտքերն ու հասկացա՝ ոչ, սա շփոթմունք չէ, սա դիագնոզ է: Սա իրավական պետության ու իրավագիտության պղծման դիագնոզ է: Սա մարդկային հարաբերությունների ուրացման դիագնոզ է: Սա մասնագիտությունն ուրանալու դիագնոզ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել