Յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի Հիսուս Քրիստոսի մասին: Ըստ սովորության, մարդիկ նրան պատկերացնում են երկար մազերով և երկար մորուքով, սպիտակ երկար հագուստով:
Արդյո՞ք նա այդպիսին է եղել իրականում։
Երևի ոչ։

Նրա պատկերը հայտնի դարձավ բյուզանական դարաշրջանից սկսած, այսինքն՝ 4-րդ դարից: Բյուզանդիայում հիմնական շեշտը դրվեց Քրիստոսի կերպարի խորհրդանշականության վրա, այլ ոչ թե պատմական ճշգրտության:
![]()
Գիտնականները կարծում են, որ երկար մազերով և մորուքով Քրիստոսի կերպարը դժվար թե ճիշտ լինի: Միգուցե Հիսուսը մորուք ուներ, ինչպես դա բնորոշ է իմաստուններին:
1-ին դարի հին աշխարհում պարտադիր համարվեց, որ տղամարդը սափրվի և կարճ կտրի մազերը: Երկար փարթամ մազերը և մորուքը միայն աստվածներին էին բնորոշ: Մազերը կտրում էին նաև մի քանի փիլիսոփաներ:
Հնում մորուքը հրեաների առանձնահատկություն չէր համարվում: Ավելին, երբ հրեաները հետապնդվում էին, հետապնդողների համար դժվար էր նրանց տարբերակել բոլորից: Իսկ երբ Հռոմը գրավեց Երուսաղեմը 70 թվականին, սկսեց մետաղադրամներ թողարկել, որոնց վրա կարճ մորուքով հրեաներ էին պատկերված, ուստի միգուցե Հիսուսը, ըստ փիլիսոփաների ավանդույթի, կարճ մորուք ուներ, ինչպես հռոմեական մետաղադրամներով տղամարդիկ, բայց, ամենայն հավանականությամբ, նա կարճ մազեր ուներ:


