Երբևէ երազե՞լ եք  ժամանակի միջով ճամփորդելու ու մարդկության պատմության ամենախելոք գլուխների հետ խոսելու մասին: Իհարկե դա անգնահատելի ծփում կլիներ: Ինչեր ասես, որ նրանք ձեզ չէին պատմի: Բայց ցավոք ժամանակի մեքենա դեռ չեն հայտնագործել, ուստի ստիպված ենք ընթերցել այդ մարդկանց գորեծրը ու քաղել նրանց թողած լավագույն խորհուրդները: Մարդկության մեծագույն ուսուցիչներն էլ չկան, բայց նրանց թողած մտքերը կապրեն հավետ:

 

1. Գիտակցիր քո երազանքները

Եթե չգիտես՝ ուր ես գնում, դու կհայտնվես ինչ-որ այլ տեղ

Լոուրենս Ջ. Պետեր

Իսկապես, որպեսզի իրականանցնենք մեր երազանքները մենք պետք է նախ ունենանք  դրանց տեսլականը: Մեր երազները պետք է հստակ լինեն ու շոշափելի, որպեսզի հետո հստակեցնենք այն քայլերը, որոնք օգնելու են հասնել դրանց իրականացմանը: յուրաքանչյուր մեծ գործ պետք է բաժանել մանր գործերի ու դրանք կատարել հերթով: Գրեք ձեր երազանքները թղթի վրա, առարկայական դարձրեք դրանք ու դուք կհաջողեք: Իսկ եթե ոչ, ապա գոնե բավականաչափ մոտեցած կլինեք դրանց իրականացմանը:


2. Հաղթահարեք ձեր վախերը

Միշտ արեք այն ինչ վախենում եք անել
Ռալֆ Ուալդո Էմմերսոն

Ինչ-որ բան սովորելու լավագույն տարբերակը նրան դեմ հանդիման գնալն է սխալվելուց չվախենալու գիտակցումով: Երբ մենք հաղթահարում ենք սխալվելու մեր վախերը, մենք գիտակցում ենք, որ չեն սխալվում միայն նարնք, ովքեր քնած են: Վախը միակ բանն է, որ մեզ հետ է պահում փորձարկումներից: Դասակարգեք ձեր վախերը: Բաժանեք նրանց երկու խմբի՝ վախ երույթներից որոնք իսկապես վախենալու են և վախեր, որոնց մայրը ձեր ներքին անհամարձակությունն է: Հաղթեք երկրորդ խմբի վախերին ու դուք կհաջողեք:

3. Մտքեր

Այն ինչ մենք կանք արդյունք են նրա, ինչ մենք մտածում ենք: Միտքն ամեն ինչ է: Այն ինչ մենք մտածում ենք, այն էլ դառնում ենք 

Գուատամա Բուդդա

 
Երբեք մի դադարեք մտածել: Երբեք դեմ մի գնացեք ձեր մտքերին:


4. Երջանկություն
 

Երջանկոթյունն ավելի շատ պայմանավորվածէ ոչ թե արտաքին, այլ՝ ներքին հանգամանքերով
Բենջամին Ֆրանկլին

Երջանկությունը ծնունդն է ներիքն խաղաղության: Դու գնահատում ես այն լավը ինչ կա քո շուրջը, երբ ներդաշնակ ես ինքդ քեզ հետ ներքուստ:


5. Ինքնակառավարում

Ամեն տուն, որ իր դեմ բաժանված է` չի մնալ

Հիսուս


6. Պարզ լինելու արվեստը

Ես այս նամակը երկար գրեցի, որովհետև ժամանակ չունեի այն կարճացնելու համար

Բլեզ Պասկալ

Կատարելությունն այն չէ, երբ էլ ոչինչ չկա ավելացնելու, այլ երբ ոչինչ չկա պակասեցնելու: Մեր կյանքի իսկական վարպետությունը հասարակ երջանկությունը գիտակցելն է: իսկ երջանկությունը պարզ բաների մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել