Regionmonitor.com-ը գրում է․

Դեկտեմբերի 27-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օմանի ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները:

«Այս զորավարժությունների ուղերձը խաղաղությունն Է, բարեկամությունը և կայուն անվտանգությունը»,-ասել Է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ղոլյամռեզա Թահանին՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ:

Նրա խոսքով՝ վարժանքները կանցկացվեն 17 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Զորավարժությունները կրում են «Ծովային անվտանգության գոտի» անվանումը:

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի փոխանցմամբ` դրանց նպատակը համատեղ գործողությունների փորձարկումն Է ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության գործում:

Իրանի զինուժի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին նշել Է, որ զորավարժությունները կտևեն չորս օր (դեկտեմբերի 27-30-ը):

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վերջերս Մոսկվա այցի ընթացքում ընդգծել Էր, որ զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ: Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հետևելու Է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել