Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել հանցագործություն չհամարել տնային պայմաններում փոքր ծավալով մարիխուանա աճեցնելը, հայտնում է իտալական Agi լրատվական գործակալությունը:

Դեկտեմբերի 19-ին բարձրագույն դատական ինստանցիայի քրեական գործերով կոլեգիայի որոշումը «դարակազմիչ» է անվանվել: Չնայած դեռ սպասվում է որոշման լիարժեք դրդապատճառի հրապարակումը, դատարանը որոշել է, որ մարիխուանայի փոքր քանակությամբ մշակումը, պարզ տեխնոլոգիայի կիրառմամբ, ուղղված է բացառապես այն մշակողի անհատական օգտագործմանը»:

Այսպիսով, վճռաբեկ դատարանը «պաշտպանել է այն թեզը, որ օրենքով պաշտպանված հանրային առողջությունը ոչ մի դեպքում չի վտանգվում կամ վնասվում մարիխուանայի անհատական սպառողի կողմից, որը որոշել է իր համար փոքր քանակությամբ բույսեր աճեցնել»,- ասվում է զեկույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել