Panorama.am-ը գրում է.

2019 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ զգալի աճել է, ինչն առաջին հերթին պայմանավորված է քաղաքացիների, տնտեսվարողների դիմում-բողոքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, որ այս տարի հանձնաժողովի կողմից նախաձեռնությունների քանակը մի փոքր քչացրել էին՝ փորձելով տեսնել, թե տնտեսվարողներն ինչպես են արձագանքում:

«Պարզվեց, որ տնտեսավարողների բողոքների քանակը բավական շատ է: Անբարեխիղճ մրցակցությունում ունենք բողոքների ավելացում 10-15 տոկոսով: Հետաքրքիր պատկեր է նկատվում խախտումների ավելի խորը ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության մեխանիզմների ներդրման համակարգում: Օրինակ՝ գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործերի քանակը գրեթե 2,5 անգամ ավելացել է»,- ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը։

Ներկայացնելով որոշ տվյալներ՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ այս տարի  անբարեխիղճ  մրցակցության մասով  2019թ-ին գրանցվել է 53 դեպք՝  2018թ-ին 49-ի դիմաց։ Ինչ վերաբերում է գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային  համաձայնությանը , 2018 թ-ին գրանցվել է  9 դեպք, 2019 թ-ին՝ 22 դեպք։

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ հանձնաժողովն այս տարի առաջին անգամ պետական մարմինների նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել, մասնավորապես՝դատական դեպարտամենտի, Առողջապահության նախարարության, Ոստիկանության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել