Տնեցիներով երկար մտորեցինք, լուծումը չէինք գտնում...
Եվ ահա, հայրենի կառավարության հոգատար ղեկավարը հուշեց ինչ չանել, որ Նոր տարին լավ անցնի։
Եվ ուրեմն՝ «սալաթ, բլինչիկ ու խոզի բուդ չդնել սեղանին և չուտել», ու հետո՝ վեր կաց և քայլիր...
Չէինք ֆայմում, իրոք հզոր խորհուրդ ա...
Արա, դե, կառավարություն ունենք, աշխարհը չունի...
Բանուգործը թողած՝ ինչով ա զբաղված...
Այդպես է լինում, զարմանալ պետք չէ...
Երբ կառավարությունն ի վիճակի չի լինում ապահովելու իր խոստացած տնտեսական հեղափոխությունը, նա պետք է իր գոյապահպանման ճարը գտնի...
Եվ այդ ճարը «Ամանորը դատարկ սեղանով, սոված, բայց հպարտ կեցվածքով դիմավորելու հորդորն է»՝ «Աղքատությունը գլխում հաղթահարելու» սերիալից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=164882831399813&set=a.104031734151590&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել