
Թևերս բացեմ ու մեկ քայլ առաջ գամ ....
ուրիշների կողմից բազմիցս ու զուր օգտագործված բառերն օդում կրակելու փոխարեն անխոս քայլեմ :
Կհասկանաս, կզգաս, կհավատաս ...
երկնքից աստղեր, ամպեր ու երազներ պետք չեն, այլ
երկրի վրա մեկ քայլ ...
քայլ, որը ոչ թե ժամանակն առաջ կտանի, այլ կգրկի երջանկությանը, ամուր-ամուր կսեղմի կրծքին ու մտքում կշշնջա, կխնդրի, կաղոթի, որ հասկանա, զգա ու հավատա...այնպես, ինչպես ԱՅՆ ՕՐԸ:
Նյութի աղբյուր՝ http://siranush-inspirations.blogspot.com/2013/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել