Երկվորյակներ և Կարիճներ
Այս նշանների ընդհանուր գծերը՝ համառությունը, սարկազմի հանդեպ հակվածությունը, կտրուկ լինելը նրանց հարաբերությունների գլխավոր խոչընդոտներն են։ Երկվորյակները և Կարիճները երբեք չեն զիջի վիճաբանության ժամանակ և վեճի ընթացքում մեծ հաճույքով կվիրավորեն մեկը մյուսին։ Իսկ հետո դժվար թե ներողություն խնդրեն։ Եվ այսպես ամեն օր։
Ցուլ և Երկվորյակներ
Այս զույգի գլխավոր խնդիրը հարաբերությունների հետ կապված տարբեր հայացքներ ունենալն է։ Ցուլերին կայունություն է հարկավոր, իսկ Երկվորյակներին՝ մշտական շարժում։ Նրանք ընդհանրապես չեն համապատասխանում իրենց շարժողունակությամբ։ Ցուլը որքան էլ որ ցանկանա, չի կարղ հասնել Երկվորյակի ետևից։ Արդյունոqւմ երկուսն էլ սկսում են նյարդայնանալ միմյանց ներկայությունից, արդարացումներ փնտրել և մեղադրել զուգընկերոջը։
Խեցգետին և Ջրհոս
Շատ լավ են զգում միմյանց, սակայն չեն բավարարվում հարաբերություններից։ Խեցգետնին ձեռք չի տալիս Ջրհոսի էմոցիոնալ կտրվածությունը, իսկ վերջինս էլ լարվում է զուգընկերոջ ճնշումների և պահանջկոտության պատճառով։ Նրանց միությունն աստիճանաբար սկսում է խարխլվել. երկուսն էլ հոգնում են միմյանցից և հատկապես Ջրհոսները։ Ստիպված անընդհատ մտածելով հարաբերությունների մասին` նա ընկնում է սթրեսի մեջ։
Այծեղջյուր և Կշեռք
Այնպես չէ, որ այս զույգի հարաբերություններում խնդիրներ կան։ Այծեղջյուրները և Կշեռքները կարողանում են միասին ապրել և չվիճել։ Սակայն Այծեղջյուրների ներկայությունը Կշեռքների կյանքում կարող է բացասական հետևանքներ ունենալ վերջիններիս համար։ Սա Այծեղջյուրների կողմից մտածված չարակամություն չէ, այլ, ամենայն հավանականությամբ, քիմիա, որը կարող է ջրի երես հանել Կշեռքների վատագույն գծերը։