Բրիտանական EasyJet ավիաընկերությունը հրաժարվել է տարբերակել ուղևորենրին ըստ սեռի՝ ինքնաթիռում ողջունելիս կամ նրանց դիմելիս, որպեսզի չվիրավորեն ոչ մեկի զգացմունքները։ Հիմա «լեդիներ և ջենթլմենների» փոխարեն անձնակազմը կասի՝ «ողջունում ենք բոլորին»։

Որոշումը կայացվել է ուղևորներից մեկի՝ համալսարանի դասախոս տրանսգենդեր Դոկտոր Էնդիի՝ Twitter-ում հրապարակած բողոքից հետո, հաղորդում է Daily Mail-ը։

Ավիաընկերության աշխատակիցները խոստացել են զբաղվել այդ խնդրով։ Արդյունքում անձնակազմը նոր ցուցումներ է ստացել, որոնք առաջարկում են այլևս չօգտագործել «տիկնայք և պարոնայք» դիմելաձևը թռիչքների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել