Alibaba չինական ինտերնետ-ընկերությունը դարձել Է կապիտալիզացիայի ցուցանիշով խոշորագույն ընկերությունն Ասիայում, իսկ աշխարհում այն զբաղեցնում Է յոթերորդ տեղը, հայտնել Է Nikkei Asian Review հրատարակությունը:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ ընկերության կապիտալիզացիան 60 տոկոսով աճել Է անցյալ տարվա վերջի համեմատությամբ՝ հասնելով 570 միլիարդ դոլարի: Համաշխարհային ընկերությունների թվում Alibaba-ն իր արժեքով գտնվում Է ամերիկյան Facebook-ի, որը գնահատվում Է 588 միլիարդ դոլար, եւ Berkshire Hathaway-ի (554 միլիարդ դոլար) միջեւ, գրում Է թերթը:

Կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհում խոշորագույն ընկերությունը սաուդյան Saudi Aramco նավթընկերությունն Է: Նրա բաժնետոմսերի սակարկություններն սկսվել են դեկտեմբերի 11-ին, ընկերությունը գնահատվում Է 1,89 տրիլիոն դոլար: Նրան հաջորդում են հինգ ամերիկյան ընկերություններ. աշխարհում արժեքով երկրորդն այժմ Apple-ն Է (1,24 տրիլիոն դոլար), երրորդը Microsoft-ն Է (1,2 տրիլիոն), նրան հաջորդում Է Alphabet-ը (931 միլիարդ), որը Google ընկերության սեփականատերն Է, Amazon-ը (886 միլիարդ) եւ Facebook-ը, ասված Է ընկերությունների կապիտալիզացիայի հրատարակության վարկանիշում: Alibaba Group-ը՝ Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունը, աշխատում Է Էլեկտրոնային առեւտրի ոլորտում:

Այն հիմնադրվել Է Ջեկ Մայի կողմից 1999 թվականին: Խմբին պատկանում են մի քանի դուստր ընկերություններ եւ ինտերնետ-հարթակներ՝ Alibaba Pictures-ը, Alibaba.com-ը, AliExpress.com-ը, Taobao.com-ը, Tmall.com.-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել