Tert.am Life-ը գրում է.

Ամանորը դերասանուհի Եվա Բաղդասարյանի ամենասիրելի տոներից մեկն է։ Tert.am Life-ի հետ զրույցում Եվան ասաց, որ Ամանորն ընտանեկան տոն է, ուստի, այն անպայման դիմավորում է ընտանիքի հետ։

«Նոր տարվա գիշերը դիմավորելու եմ ընտանիքիս հետ, հետո կգնամ ընկերներիս հետ նշելու: Ամեն տարի այդպես եմ անում, քանի որ կարևորում եմ տոնի ընտանեկան խորհուրդը,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կեսգիշերին մտապահում է տարվա գլխավոր երազանքը,- երազանքը գրելու, վառելու, շամպայնի մեջ լցնելու ու խմելու արարողությունը չեմ կարևորում, դրան չեմ հավատում, սակայն մտքումս պահում եմ երազանք»:

Եվան նաև չի հավատում, որ տարին անցնում է այնպես, ինչպես դիմավորում ես, սակայն վստահ է, որ տոնը պետք է ուրախ անցկացնել. «Ամանորը շատ եմ սիրում, քանի որ այդ օրը բոլորն ավելի բարի են դառնում: Հաճելի  տրամադրություն է տիրում: Իհարկե, այն պետք է ուրախ անցկացնել, սակայն դա ամբողջ տարվա տրամադրության գրավական չէ»:

Նախատոնական աժիոտաժին Եվան մասամբ է մասնակցում: Հիմնական պատասխանատվությունը մայրիկն է տեսնում, Եվան մասնակցում է միայն աղցանների պատրաստմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել